Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

ՈՒշքի´ արի

ՈՒշքի´ արի
24.10.2025 | 13:17

Քանի որ նախկին տ. Արամն արդեն կարգալույծ է արվել, հարցերից բացի նրան` Ստեփանին, կարելի է նաև որոշ գնահատականներ էլ տալ:

1. Ի՞նչ է նշանակում, թե դու ժողովրդի ծառա ես: Դու այդպես էլ չհասկացա՞ր, որ դու Աստծո ծառա պետք է լինեիր ու Մայր Եկեղեցու սպասավոր:

2. Եթե ժողովուրդը մեղքի մեջ է, ու դա չի գիտակցում, ուրեմն դու մեղքի ծառա ես:

3. Մի անգամ չլսեցինք քո շուրթերից, որ ապաշխարության մասին խոսես, այլ միայն մարդահաճո բառեր, արտահայտություններ, փափուկ բարձ մարդկանց գլխի տակ, հոգևոր դատարկություն ու սնանկություն:

4. Դու շեղվեցիր քո առաքելությունից, խոցվեցիր չարից հպարտությամբ ու մերկացար քահանայական շնորհներից: Իսկ հիմա, քո մերկությունը փորձում ես քողարկել բազմահազար ամբոխով: Չի՛ ստացվի, հասկանու՞մ ես:

5. Ջանք գործադրի՛ր գոնե մնալ հասարակ հավատացյալ, այլ չվերածվել հերձվածողի ու գահավիժել անդունդը:

6. Նախկինում մարդկանց կապել էիր տ.Արամ քահանա անձի հետ, ո՛չ Քրիստոս Աստծու, իսկ հիմա ու՞մ հետ ես ուզում նրանց կապել:

7. Դու ժողովուրդ չունես Ստեփան, դու կույրերի առաջնորդ ես. «Երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում» (Մատթ. 15:14):

8. Միգուցե դու եկեղեցի գալիս էիր որպես աշխատավա՞յր, որ քո «աշխատանքային իրավունքներով» են սկսել զբաղվել ոմանք: Կամ դրամ վաստակելու համա՞ր, որի կարիքն ինչպես երևում է, այլևս չունես, որ այսքան հանդգնացել ես:

9. Հիշիր, որ ըստ Հայոց Կանոնագրքում գործածված սահմանումների` կարգալույծ լինելով քահանան զրկվում է ոչ միայն քահանայական կարգից, այլ նաև շնորհից, օծումից, ձևից և նշանից: Այնպես որ քո ոչ մի գործողություն, որպես թե քահանայի միջոցով կատարված, վավեր չէ:

10. Մի մոլորեցրու մարդկանց, որոնք մի օր, երբ նրանց աչքերը բացվեն, քեզանից բացատրություններ են պահանջելու անվավեր «կնունքի», «թաղման կարգի», «Պատարագի» ու «հաղորդության» համար այս երկրային կյանքում:

11. Այս մարդկանց գիտակցաբար խաբելու, եկեղեցուց կտրելու, պառակտում սերմանելու, հոգիները կործանելու ողջ պատասխանատվությունն ընկնելու է քո ու քեզ քաջալերողների վրա:

12. Իսկ ահեղ դատաստանի ժամանակ կանգնելու ես Երկնային Թագավորի առջև ու անցնես սրբերի դատի միջով ու ըստ Եկեղեցու հայրերի պարտական ես լինելու Քրիստոսին կրկին խաչելու, Նրա խորհրդավոր Մարմինը պատառոտելու, Եկեղեցին պառակտելու, մարդկանց հոգևոր մահվան մղելու համար, որը չի ջնջվում նույնիսկ նահատակության արյամբ: ՈՒշքի´ արի:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 164

Մեկնաբանություններ